IAI Searcher
Searcher | |
---|---|
Searcher ԱԹՍ-ն Իսրայելի Թել Նոֆ ավիաբազայում | |
Տեսակ | ԱԹՍ |
Ենթատեսակ | հետախուզական |
Օգտագործվում է ինչպես | օդային հետախուզություն |
Արտադրող | Israel Aerospace Industries |
Առաջին թռիչք | |
Շահագործողներ | Իսրայելի ռազմաօդային ուժեր |
IAI Searcher Վիքիպահեստում |
IAI Searcher հետախուզային ԱԹՍ, նախագծվել է իսրայելական Israel Aerospace Industries կազմակերպության կողմից 1980-ականներին։ Այն փոխարինեց Tadiran Mastiff և IAI Scout ԱԹՍ-ներին Իսրայելի պաշտպանության բանակում։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Searcher ԱԹՍ-ն տեսքով համարյա նույնն է ինչպես Scout և Pioneer ԱԹՍ-ները, սակայն զգալիորեն մեծ է նրանցից չափերով։ Searcher-ի վրա տեղադրված է 35 Կվտ հզորությամբ ներքին այրման շարժիչ։ Նախորդ տարբերակների համեմատ բարելավվել է կառավարման համակարգը, ինչպես նաև դիտարկող սարքավորումները։ Ինչպես նաև ավելացվել է թռիչքի տևողությունն ու ԱԹՍ-ի մասերի հուսալիությունը։
Բացի Իսրայելից, այս համակարգը օգտագործվում է նաև Հնդկաստանում, Հարավային Կորեայում, Շրի Լանկայում, Սինգապուրում[2], Թայլանդում և Թուրքիայում[3]։
Միջադեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի մայիսի 21-ին Ռուսական "Ֆոռպոստ" (Searcher II, համարը 923) ԱԹՍ-ն կործանվել է Ուկրաինական Ավդեևկա քաղաքի մոտ Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած պատերազմական գործողությունների ընթացքում[4]։
Տակտիկա-տեխնիկական առանձնահատկություններ (Searcher II)
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկարությունը՝ 5,85 մ
- Թևերի բացվածքը՝ 8,54 մ
- Բարձրությունը՝ 1,25 մ
- Օգտակար բեռի զանգվածը՝ 68 կգ
- Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 500 կգ
- Շարժիչը՝ 1 × Limbach L 550, 35 Կվտ
Թռիչքային առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առավելագույն արագությունը՝ 200 կմ/ժ
- Թռիչքի առավելագույն տևողությունը՝ 18 ժ
- Գործնական թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 6100 մ
Կիրառվում է այս պահին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ադրբեջան[5]
- Կիպրոս[6]
- Հնդկաստան
- Շրի Լանկա
- Էկվադոր
- Ինդոնեզիա
- Իսրայել
- Հյուսիսային Կորեա
- Ռուսաստան - Ֆոռպոստ (Форпост) անվան տակ[7]
- Սինգապուր
- Իսպանիա
- Թաիլանդ[8]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 [1]
- ↑ «Hermes 450». Israeli-weapons.com. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ [2]
- ↑ http://censor.net.ua/photo_news/337036/kadry_sborki_sbitogo_na_donbasse_rossiyiskogo_bespilotnika_forpost_na_uralskom_zavode_po_zakazu_minoborony
- ↑ «List of ammunition purchased by Azerbaijan made public». News.Az. 2012 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «UAVS AND UCAVS: DEVELOPMENTS IN THE EUROPEAN UNION – Appendix III, Table 1». Վերցված է 2013 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016-08-05-ին. Վերցված է 2017-05-24-ին.
- ↑ «คณะเจ้าหน้าที่ของกองทัพเรือ เยี่ยมชมสาธิตการบิน UAV แบบ Searcher II ของกองทัพบก». Thaifighterclub.org. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
|